Jump to content

ՀՍՀ/ԱՅՎՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՎՈՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդ քաղաքից ոչ հեռու։ 1900-ին ուներ մոտ 1200 հայ և 350 ասորի ու թուրք բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ա–ում կար հայկ. եկեղեցի (Ս. Աստվածածին) և մեկ ուսումնարան (շուրջ 200 աշակերտ)։ Ա. թուրքական ջարդարարները ավերել են երկու անգամ՝ 1895-ին և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել։