ՀՍՀ/ԱՅՐՒՉ
ԱՅՐՒՉ, օդը գազանման, փոշիացրած, հեղուկ կամ պինդ վառելիքի հետ խառնելու և կենտրոնացված բոց ստանալու սարք: Կիրառվում է լուսավորող ու տաքացնող սարքերում, ինչպես նաև վառարանների ու կաթսայատների հնոցներում՝ որպես աշխատանքային օրգան։ Ա–ներն օգտագործվում են նաև գազային եռակցման և զոդման համար և կոչվում են եռակցման ու զոդման Ա–ներ, որոնք մետաղի եռակցվող կամ զոդվող հատվածը տաքացնում են մինչև համապատասխան երմաստիճանը։ Այս Ա–ներում որպես վառելիք օգտագործվում է ացետիլենը, իսկ օդի փոխարեն թթվածին է տրվում։ Ըստ աշխատանքի սկզբունքի, Ա–ները լինում են ներարկիչ (ցածր՝ 100– 200 մմ ջրի սյան ճնշման, նկ.) և ոչ ներարկիչ (բարձր կամ հավասար՝ 1–1,5 կամ ավելի մթն. ճնշման)։ Կան նան դյուրահալ մետաղների և ոչ մետաղական նյութերի (ապակի, պլաստմասսա) զոդման համար կիրառվող հատուկ կառուցվածքի Ա–ներ։ Մեքենայական գազամամլային եռակցման դեպքում օգտագործում են ջրային սառեցմամբ բազմաբոց Ա–ներ։
