Jump to content

ՀՍՀ/ԱՆԱԳԱՊԱՏՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱԳԱՊԱՏՈՒՄ, կլայեկում, մետաղից, գլխավորապես պղնձից և պղնձի համաձուլվածքներից պատրաստված առարկաների և կիսաֆաբրիկատների (ամանեղենի, թերթերի, ժապավենների, մետաղալարերի) պատումը անագի բարակ շերտով։ Կատարվում է առարկան հալված անագի մեջ խորասուզելով (տաք եղանակ) կամ գալվանատեխնիկայի միջոցով։ Կիրառվում է սպիտակ թիթեղ պատրաստելիս (գլխավորապես պահածոյի արդյունաբերության մեջ), մեքենաների ու ապարատուրայի որոշ մասեր կոռոզիայից պաշտպանելու, պղնձե հաղորդալարերը վուլկանացնելիս՝ պղինձը ծծմբի ներգործությունից զերծ պահելու համար ևն։