Jump to content

ՀՍՀ/ԱՆԱԼԻՏԻԿ ԱՎՏՈԱՈՐՖԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԱԼԻՏԻԿ ԱՎՏՈԱՈՐՖԻԶՄ, մեկ կամ մի քանի չափանի կոմպլեքս տարածության D տիրույթի այնպիսի փոխմիարժեք արտապատկերումն ինքն իր վրա, որի դեպքում պատկերների կոորդինատները նախապատկերների կոորդինատների անալիտիկ ֆունկցիաներն են։ Տված D տիրույթի բոլոր հնարավոր Ա. ա. խմբի ուսումնասիրությունը սկզբունքային դեր է կատարում անալիտիկ ֆունկցիաների տեսության մի շարք կարևոր բնագավառներում։