ՀՍՀ/ԱՆԱԼՈԳԻԱ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԱԼՈԳԻԱ (իրավունքում), օրենքով որոշակիորեն չնախատեսված, բայց իրավական կարգավորում պահանջող հարաբերության վճռումը օրենսդրության համանման նորմով կամ իրավունքի ընդհանուր սկզբունքով։ Եթե օրենքում բացակայում է կոնկրետ հարաբերության ուղղակի լուծումը, ապա գործը որոշվում Է այն օրենքով, որը առավել նման հարաբերության կարգավորում է պարունակում (օրենքի Ա.)։ Իսկ եթե այդպիսի հարաբերության վերաբերյալ գործող օրենսդրությունը հնարավոր չէ կիրառել, ապա գործում են իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի Ա.)։ Սովետական արդարադատության պրակտիկայում իրավունքի Ա. հազվագյուտ երևույթ է։ Ա. նախատեսված է ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 4 հոդվածով։ Քրեական իրավունքում Ա. չի կիրառվում։
