ՀՍՀ/ԱՆԱԽՐՈՆԻԶՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԱԽՐՈՆԻԶՄ (հուն. άναχρονίςμόάνά – վեր, այստեղ՝ հակառակ + χρονος – ժամանակ), 1. սխալմունք ժամանակագրության (տարեգրության) մեջ։ 2. Մեկ ժամանակաշրջանի դեպքերի և բնորոշ գծերի սխալ կամ պայմանական հարմարեցումը մեկ այլ ժամանակաշրջանի։ Ա. բնորոշ է միջնադարյան, վերածննդի և կլասիցիզմի ժամանակաշրջանների արվեստին ու գրականությանը։ XIX և XX դդ. ռեալիստական արվեստում, պատմական ճշմարտության պահանջի կապակցությամբ, Ա. դիտվում է որպես ստեղծագործության թերություն, բայց առանձին դեպքերում հանդես է գալիս որպես գեղարվեստական գիտակցված ոճաձև (օրինակ՝ Րաֆֆու «Պարույր Հայկազն» վիպակը)։ 3. Փոխաբերական իմաստով՝ վերապրուկ, հնացած, քարացած հայացքներ, սովորություններ, դատողություններ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից գաղափարներին։
