Jump to content

ՀՍՀ/ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱ (<հուն. ἀνά այստեղ հակա + φύλαξις պաշտպանություն), մարդու և կաթնասուն կենդանիների ախտաբանական վիճակ, որը զարգանում է, երբ օրգանիզմ են ներարկվում (շրջանցելով մարսողական ուղին) oտար նյութեր, մեծ մասամբ սպիտակուցային բնույթի, հակածիններ (անաֆիլաքտոգեններ): Ա. ալերգիայի ձևերից մեկն Է։ Անաֆիլաքտոգենի առաջին ներարկումն արյան մեջ առաջացնում է իրեն յուրահատուկ հակամարմին։ Նշված պրոցեսն ընթանում է կլինիկական աննկատ երևույթներով։ Անաֆիլաքտոգենի ներարկումից 6-12 oր անց մարդու մոտ զարգանում է գերզգայուն վիճակ (սենսիբիլացում), որը պահպանվում է երկար ժամանակ, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Գերզգայուն վիճակում նույն անաֆիլաքտոգենի վերըստին ներարկումը նպաստում է անաֆիլաքտիկ ռեակցիայի արագ (մի քանի վայրկյանից կամ րոպեից հետո) զարգացմանը։ Ա-ի տիպիկ դրսևորումներն են՝ անաֆիլաքտիկ շոկը, շիճուկային հիվանդությունը ևն։ Անաֆիլաքտիկ շոկը արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռմամբ և հետագա ընկճմամբ, ուժեղ շնչահեղձությամբ, արյան ճնշման խիստ անկումով, սրտի գործունեության խանգարումով, շնչական կենտրոնի լուծանքով, որը երբեմըն կարող է մահվան հասցնել։ Մարդկանց մոտ անաֆիլաքտիկ շոկը հազվադեպ է լինում և առաջանում է բուժիչ շիճուկների կրկին ներարկումներից (հակադիֆթերիային, հակատետանուսային), երբեմն՝ մի

շարք դեղանյութերից (անտիբիոտիկներից), արյան փոխներարկումներից են։ Շատ հաճախ շիճուկի և վակցինայի ներարկումներից առաջանում է շիճուկային հիվանդություն։ Եթե օրգանիզմը հեշտությամբ է տանում անաֆիլաքտիկ շոկը, ուրեմն զարգանում է դեսենսիբիլացիա կամ հակաանաֆիլաքսիա։ Դեսենսիբիլացիայի կարելի է հասնել գերզզայություն առաջացնող սպիտակուցի ոչ մեծ քանակությունը օրգանիզմ ներարկելով։ Ռուս գիտնական Ա. Մ. Բեզրեդկայի այս մեթոդը (1928) կիրառվում է անաֆիլաքտիկ շոկի կանխարգելման համար։ Բուժիչ շիճուկով բուժելիս նախատեսված շիճուկից 0,5–1,0 մլ/սմ³–ը ներարկում են (միջմկանային) նախապես, իսկ մնացած մասը՝ 1–2 ժամ հետո։ Ա–ի բուժման ժամանակ օգտագործում են ադրենալին, Էֆեդրին, հորմոնային պատրաստուկներ, հակահիստամինային դեղամիջոցներ։

Ա. Սարգսյան