Jump to content

ՀՍՀ/ԱՆԳԼՈ–ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԳԼՈ–ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, Անգլիայի զավթողական, գաղութատիրական պատերազմները Աֆղանստանի դեմ։ Առաջին պատերազմը (1838–42) ավարտվեց Աֆղանստան ներխուժած անգլիական զորքերի արտաքսումով։ Երկրորդ պատերազմի (1878–80) հետևանքով Աֆղանստանի էմիր Աբդոռահմանը ճանաչեց անգլիական վերահսկողությունր իր երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ և համաձայնեց տերիտորիալ զիջումների, պահպանելով, սակայն, ներքին գործերի տնօրինման իրավունքը։ Երրորդ պատերազմը (1919-ի մայիսի 3–հունիսի 3) ավարտվեց Ռավալպինդիում՝ 1919-ի օգոստոսին ստորագրված անգլո–աֆղանական հաշտության նախնական պայմանագրով, որով պահպանվեց Աֆղանստանի տերիտորիալ ստատուս քվոն։ Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ազդեցությամբ Աֆղանստանում ժող. պատերազմի հեռանկարը Անգլիային հարկադրեց ճանաչել Աֆղանստանի անկախությունը (1919-ի օգոստոս), որը արտացոլվեց 1921-ի անգլո–աֆղանական պայմանագրում։