Jump to content

ՀՍՀ/ԱՆԳՂ ԾԱՂԿՈՏՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԳՂ, գյուղաքաղաք Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի ափին։ Առաջին անգամ հիշատակում է Եղիշե պատմիչը՝ V դ. կեսի ժողովրդա–ազատագրական պատերազմի կապակցությամբ։ 449-ի աշնանը պարսից մոգերը փորձում են Ա–ի եկեղեցին վերածել ատրուշանի, բայց տեղացիները Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա, կոտորում և փախուստի մատնում նրանց։ Ա–ի բերդը իր ռազմական դիրքով կարևոր նշանակություն է ունեցել։ Պրոկոպիոս Կեսարացու և Սեբեոսի վկայությամբ Ա–ում VI դ. երկու անգամ ճակատամարտ է տեղի ունեցել պարսկական և բյուզանդական զորքերի միջև։ Թովմա Արծրունին Ա. հիշատակում է Անգեղտուն ձևով։ Ա. չպետք է շփոթել Աղձնիք նահանգի Անգղ ամրոցի հետ։ Ա. Քալանթարյան