Jump to content

ՀՍՀ/ԱՆԳՈԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԳՈԲ (ֆրանս. engobe), բաց գույնի, նուրբ մշակված և ջրի մեջ լուծված կավե մածուկ։ Կիրառվել է հնագույն ժամանակաշրջանից, կավե անոթների մակերեսը ծածկելու համար։ Անգոբված անոթները ստանում են դուրեկան կաթնավուն ֆոն։ Անգոբումը կատարվում է թրծված և չթրծված անոթների վրա՝ բնական գույնը և մանր ճեղքվածքները ծածկելու նպատակով։ Հաճախ Ա․ կիրառվել է անոթների արտաքին մակերեսը զարդանկարելու համար։ Ուրարտական կարմրավուն երանգով, հաճելի տեսքով անոթները ծածկված են Ա–ով և փայլեցված կոկիչով։