ՀՍՀ/ԱՆԳՈՐԱԿԱՆ ԱՅԾ
ԱՆԳՈՐԱԿԱՆ ԱՅԾ, բրդատու ցեղ։ Առաջացել է (հետազոտողների մեծամասնության կարծիքով) վաղուց անհայտացած վայրի այծի տեսակից։ Որոշ տվյալներով հայրենիքը պետք է համարել Միջագետքը, որտեղից XIII դ. ներմուծվել է Փոքր Ասիա և բուծվել Անգորայի (Անկարա) շրջանում (այստեղից էլ՝ ցեղի անվանումը)։ Ներկայումս բուծվում է ԱՄՆ–ում, Աֆրիկայում, Ավստրալիայում, ՍՍՀՄ–ում (Անդրկովկասում, Միջին Ասիայում)։ ՀՍՍՀ ներմուծ– վել է 1931–36-ին՝ տեղական այծի ցեղը բարելավելու համար։ Ա. ա. ունի գրեթե միատարր կիսանուրբ, սպիտակ, փայլուն, բարակ (25–42 մկ) և երկար (25 սմ և ավելի), բարձր առաձգականությամբ ու ամրությամբ օժտված բուրդ։ Նոխազների միջին բրդատվությունը՝ 5–7, մայրերինը 2,2–4 կգ է, բրդի մաքուր ելքը 65–75% է, միջին կենդանի քաշը, համապատասխանաբար, 50–55 32–34 կգ։
(նկ․) Անգորական այծ։
