Jump to content

ՀՍՀ/ԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԴ, Հանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Գտնվում է Վանա լճից հվ–արմ., Գյոզալ–դարա գետի աջ կողմում, արգավանդ դաշտում։ 1909-ին ուներ 38 տուն՝ 238 բն., հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի հվ. կողմում գտնվում էր Ս. Ստեփանոս եկեղեցին։ Ա–ի բնակչությունը տեղահան է եղել 1-ին համաշխարհ. պատերազմի տարիներին։