ՀՍՀ/ԱՆԴԱՄԱՎՆԱՍՈՒՄ
ԱՆԴԱՄԱՎՆԱՍՈՒՄ (անդամախեղում, ինքնավնասում), առողջության կամ մարմնի տարբեր մասերի դիտավորյալ, ապօրինի ինքնավնասում։ Ա–ման նպատակով օգտագործվում են հրազեն, սուր և բութ գործիքներ, տրանսպորտային միջոցներ, թերսնուցում, ցածր ջերմաստիճան ևն։ Ա–ման տեսակներն են՝ շնչառական օրգանների արհեստական ճանապարհով առաջացրած հիվանդություններ (բրոնխիտներ, պլևրիտներ), ստամոքս–աղիքային համակարգի (փորլուծություն), վիրաբուժական (հեշտոցի և ուղիղ աղիքի արտանկումներ, ճողվածքներ), մաշկի վնասվածքներ (խոցեր, թարախային բորբոքումներ), միզա–սեռական օրգանների (միզապարկի և միզուկի բորբոքումներ, արյունամիզություն) և այլ հիվանդություններ ու սինդրոմներ։ Ա. առավելապես նկատվում է հոգեկան հիվանդների մոտ։ Առողջ անձանց կողմից Ա. կատարվում է մարմնի այՆ մասերում, որոնք կյանքի համար սակավ վտանգավոր են։ Ա. դատապարտելի արարք է։
