Jump to content

ՀՍՀ/ԱՆԴԵՐՍԵՆ–ՆԵՔՍՅՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԴԵՐՍԵՆ–ՆԵՔՍՅՈ (Andersen-Nexö, իսկական ազգանունը՝ Անդերսեն, կեղծանունը՝ Նեքսյո) Մարտին (1869–1954), դանիացի գրող, կոմունիստ։ Ծնվել է հունիսի 26-ին, Կոպենհագենում, քարտաշ–բանվորի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է զրկանքների մեջ, թողել է դպրոցը, աշխատել որպես սևագործ բանվոր, մասնակցել բանվորական հավաքներին, ծանոթացել գիտական սոցիալիզմի գաղափարներին: Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ստվերներ»–ը, լույս է տեսել 1898-ին։ «Պելլե–նվաճող» (հ, 1–4, 1906–10) վեպում արտացոլել է բանվոր դասակարգի դրությունը։ «Դանգորդի մարդիկ» (1915) դրամայում և «Դիտեն՝ մարդկության զավակ» (հ. 1–5, 1917–21) վեպում նկարագրել է հասարակ մարդու ողբերգական ճակատագիրը։ «Երիտասարդ օրվան ընդառաջ» (1923) գրքում պատմել է ՍՍՀՄ–ում կատարած ճանապարհորդության մասին։ «Երկու աշխարհ» (1934) և «Զեռներդ հեռու» (1935) գրքերը նվիրված են սոցիալիստական հասարակարգի առավելությունների բացահայտմանը։ Հայտնի է «Մորտեն Կարմիր» (1945), «Կորսված սերունդ» (1948) և «Ժանետ» (անավարտ, հրտ. 1957) եռապատումը։ 1944–45-ին ապրել է ՍԱՀՄ–ում, 1945-ին վերադարձել է Դանիա։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԳԴՀ–ում։ Արժանացել է ԳԴՀ–ի ազգային մրցանակի։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի (1950–54) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան մրցանակների միջազգային կոմիտեի անդամ։ Մահացել է հունիսի 1-ին, Դրեզդենում։

Երկ. Պելլե–նվաճող, Մ., 1933։ Собр. соч., т. 1-10,14., 1951-54.

(նկ․) Հ. Ք. Անդերսեն։ (նկ․) Մ. Անդերսեն–Նեքսյո։