ՀՍՀ/ԱՆԴԵՐՍՈՆ ՄԱՐԻԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԴԵՐՍՈՆ (Anderson) Մարիան (ծն. 1902), ամերիկյան նեգր երգչուհի (կոնտրալտո)։ Ծնվել է փետրվարի 17-ին, Ֆիլադելֆիայում։ 1925-ին մեներգիչների Նյու Ցորքի մրցույթում շահել է առաջին մրցանակ։ Համերգներ է տվել շատ երկարներում (ՍՍՀՄ–ում՝ 1935-ին)։ Օպերային բեմ է բարձրացել 1955-ին. երգել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում։ Բացառիկ հարուստ ու մեծածավալ կոնտրալտոն հնարավորություն է ընձեռել Ա–ին կատարելու տարբեր բնույթի և ոճի ստեղծագործություններ։
(նկ․) Մ. Անդերսոն
