ՀՍՀ/ԱՆԴՀՐԱ–ՊՐԱԴԵՇ
ԱՆԴՀՐԱ–ՊՐԱԴԵՇ, նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 43394 հզ. (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։ Տերիտորիայի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200–700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկաին հարթավայրեր։ Կլիման արևադար–մուսոնային է. հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20°C-ից 24°C, մայիսին՝ 28°C–ից 31°C, տեղումները՝ 500–1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։ Բնակչության 70% զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, Փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։
Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967-ից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա–Սովետական բարեկամություն ընկերության Անդհրա–Պրադեշի բաժանմունքի հետ։
