Jump to content

ՀՍՀ/ԱՆԴՐԵԱՍԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԴՐԵԱՍԱՆՔ, Անդրեասենք, գյուղ Կիլիկիայում, Զեյթունից 20–24 կմ հեռավորության վրա, լեռնային դժվարամատույց վայրում։ Գյուղը հիշատակվում է III դարից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 120 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյու– ղի մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ։ Ա. ամայացվել ու ավերվել է XX դ. սկզբին։