Jump to content

ՀՍՀ/ԱՆԴՐԵԱՍ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԴՐԵԱՍ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ (Άνδρέαεό Βυλάντωε), Անդրեաս Աթենացի (ծն. և մահ. թթ. անհտ.), IV դ. հույն տոմարագետ, աստղագետ։ Նիկիայի եկեղեցական ժողովի (325) որոշմամբ կազմել Է տոմարական 200-ամյա աղյուսակ՝ սկսելով 352–353 թվականներից։ Միջին դարերում Հայաստանում լայն տարածում են ունեցել նրա տոմարական աշխատություններն ու բոլորակները։ Ա. Բ–ու տոմարական աշխատությունները մեզ չեն հասել, բայց դրանք ամփոփ շարադրված են Անանիա Շիրակացու մեկնություններում։ Հ․ Անասյան