Jump to content

ՀՍՀ/ԱՆԴՐԵԱՍ ԵՎԴՈԿԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԴՐԵԱՍ ԵՎԴՈԿԱՑԻ (1541 - մահ. թ. անհտ.), հայ գրիչ, ժամանակագիր։ Ծնվել է Եվդոկիա (Թոխաթ) քաղաքում։ Ա. Ե–ու ժամանակագրությունն սկսվում Է 1453-ից, Կ. Պոլսի գրավման վկայությամբ է հասցվում մինչն 1590։ Այն շարունակել են այլ հեղինակներ՝ հասցնելով մինչև 1668։ Ժամանակագրության սկզբի տեղեկությունները հեղինակը քաղել է գրավոր աղբյուրներից, իսկ XVI դ. երկրորդ կեսից հետո կատարված անցքերը շարադրել Է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601-ին Զալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին։

Գրկ. Պատկանյան Ք., Նշխարք մատենագրության հայոց, ՍՊԲ, 1884, էջ 41–49։ Մանր ժամանակագրություններ, XIII–XVIII դդ., կազմ. Վ. Հակոբյան, հ. 1, Ե., 1951, էջ 154–64։ Վ. Հակոբյան