ՀՍՀ/ԱՆԵԿԴՈՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԵԿԴՈՏ (<հուն. άνέκδοτος - չհրապարակված), ժողովրդական մանրապատում։ Արձագանքում է պաշտոնական գրականության մեջ չթափանցող կենցաղային, սոցիալական և քաղաքական առօրյա հրատապ երևույթներին։ Գործող անձինք իրական կամ մտացածին անձնավորություններ են, որոնց խոսքն ու գործը բերնից-բերան անցնելով ենթարկվում Է հավելումների ու չափազանցությունների, երանգավորվում բարեմիտ հումորով կամ սպանիչ ծաղրով։ Ա. կազմվում է մի դրվագից։ Նրա ուժը վերջավորության մեջ Է, ուր անակնկալ բացահայտվում է ստեղծագործության բուն իմաստը։ Ա–ի առանձնահատկություններից են դիպուկ բնութագրումը, կենդանի բառախաղը, կարճ երկխոսությունը։ Հայ իրականության մեջ բնորոշ են Պըլը Պուղու, Պոլոզ Մուկուչի, Վարդանիկի, Հոբոսի և Կինոսի մասին Ա–ները։
