Jump to content

ՀՍՀ/ԱՆԸՆԴՀԱՏ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԸՆԴՀԱՏ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ, տոպոլոգիայի հիմնական գաղափարներից մեկը։ X և Y տոպոլոգիական տարածությունների f:X→Y արտապատկերումը կոչվում է անընդհատ X–ի x0 կետում, եթե y0=f(x0) Կետի յուրաքանչյուր V0 շրջակայքի համար գոյություն ունի x0–ի այնպիսի U0 շրջակայք, որ f(U0)⊂V0։ Եթե f–ն անընդհատ է X–ի բոլոր կետերում, ապա այն կոչվում է Ա.ա.։ Ապացուցված է, որ f արտապատկերումն Ա. ա. է և միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր բաց (փակ) բազմության լրիվ նախապատկերը (տես Արտապատկերում) բաց է (փակ է) ​X–ում։ Ա. աման ամենաընդհանուր հատկությունն այն է, որ կամայական տոպոլոգիական տարածության նույնական արտապատկերումը, ինչպես նաև Ա. ա–ների կոմպոզիցիաները, Ա. ա–ներ են։

Մասնավոր դեպքում, երբ Y–ն իրական առանցքն է (համապատասխանաբար՝ կոմպլեքս հարթությունը), Ա. ա. անվանում են իրական (համապատասխանա– բար՝ կոմպլեքս) անընդհատ ֆունկցիա՝ որոշված X տարածության վրա։