ՀՍՀ/ԱՆԹԻԼԻԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԹԻԼԻԱՍ, գյուղ Լիբանանում, Միջերկրականի ափին, Բեյրութից 5 կմ հեռավորության վրա։ 1929-ից Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստը։ Ա–ի վանքն ունի հոգևոր ճեմարան, միաբանություն, Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի։ Վեհարանը վերակառուցվել է 1967–68-ին։ Վանքի բակում կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակների հուշարձանը (Ս. Ստեփանոս մատուռը), ուր ամփոփված են Դեր Էլ–Զորում զոհված հայերի մասունքները։ Գյուղում կա նաև հայկական համայնք՝ դպրոցով, մշակութային և մարզական ակումբներով։
(նկ․) Անթիլիաս։ Ա. Գրիգոր կաթողիկեն։
