Jump to content

ՀՍՀ/ԱՆԺՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԺՈՒՐ (Չեբոտարյան) Հարություն Գևորգի (1885–1958), հայ սովետ. ֆիզիկոս։ 1935-ից՝ պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1941)։ Ծնվել է ապրիլի 21-ին, Նոր Նախիջևանում։ Ավարտել է Դոնի Ռոստովի ռեալական ուսումնարանը (1902), սովորել Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում (1902–1905), Լոզանի (1906–09) և Սորբոնի (1909–12) համալսարաններում։ 1913–1920-ին աշխատել է տարբեր վայրերում (Դոնի Ռոստով, Նովորոսիյսկ, Թիֆլիս, Գելենջիկ ևն)։ 1920-ին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել արակաև գիմնազիայում։ 1921-ից աշխատել է պետական համալսարանում, որտեղ կազմակերպել է ֆիզիկայի լաբորատորիա, դասավանդել մեխանիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրականություն, էլեկտրառադիոտեխնիկայի հիմունքներ առարկաները։ 1925–ին գործուղվել է Փարիզ՝ էլեկտրական չափումների նորագույն մեթոդների և ռադիոտեխնիկայի ասպարեզում կատարելագործվելու, ստացել է ռադիոինժեների դիպլոմ՝ միաժամանակ աշխատելով Մ. Կյուրիի լաբորատորիայում։ 1928-ին վերադարձել է Երևան, կազմակերպել համալսարանի էլեկտրառադիոլաբորատորիան։ 1938–1950-ին եղել է էլեկտրականությաև և տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Ա. ՀՍՍՀ–ում ռադիոյի մասսայականացման առաջին ջատագովներից է. ցուցադրել ու տարածել է սուպերհետերոդինային ռադիոընդունիչը, կազմակերպել ռադիոսիրողների խմբակներ ևն։ Ա–ի գիտական աշխատաևքները վերաբերում են էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման, մագնիսական ինդուկցիայի, պինդ մարմնի մեխանիկայի և օպտիկայի զանազան հարցերին։ Ա. գրել է նաև էլեկտրականությաև դասընթաց և լաբորատոր աշխատանքների ձեռնարկ։ Մահացել է դեկտ. 4-ին Երևանում։
Վ. Սաղաթելյան

Անի քաղաքի հատակագիծը