Jump to content

ՀՍՀ/ԱՆՀԻԴՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՀԻԴՐԻՏ, միներալ, կալցիումի անջուր սուլֆատ՝ Ca[SOA4]։ Համակարգը ռոմբային է։ Հանդիպում է հոծ ագրեգատներով, աղյուսաձև կամ պրիզմատիկ բյուրեղներով։ Գույնը՝ սպիտակ, կապտավուն կամ կարմրավուն, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 2800–3000 կգ/մ³։ Ա. ջուր կլանելով վերածվում է գիպսի: Տարածված է նստվածքային ապարներում, քարաղի և գիպսի հանքավայրերում (ՀՍՍՀ–ում՝ Մերձերևանյան աղաբեր ավազանում, Ալավերդու, Ղափանի, Շամլուղի պղնձի հանքավայրերում ևն)։ Օգտագործվում է որպես պարարտանյութ, շինանյութ ևն։