Jump to content

ՀՍՀ/ԱՆՁԱԽԻ ՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՁԱԽԻ ՁՈՐ, Անձահի ձոր, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Կոտոր (այժմ՝ Կոտուր–չայ) գետի հովտում։ Հիշատակվում է VII դ., «Աշխարհացոյց»–ում և Թովմա Արծրունու մոտ։ Ա. ձ. կոչվել է նաև Ընծայից ձոր (Ձորն Ընծայից)։ Գավառում էր գտնվում Կոտոր բերդը։ Հայտնի էր Ա. ձ–ի Ընծայից նախարարական տոհմը։