Jump to content

ՀՍՀ/ԱՆՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, աֆոնիա (<հուն. ά – ժխտ. + φωνή – ձայն), հնչեղ ձայնով խոսելու անընդունակություն։ Տարբերում են՝ օրգանական (կոկորդային) և ֆունկցիոնալ (հոգեկան կամ հիստերիկ) Ա.։ Օրգանականի պատճառներն են կոկորդի հիվանդությունները (բորբոքում, ուռուցք, լուծանք), որոնք ուղեկցվում են ձայնալարերի անբավարար հպումով և տատանումներով, ֆունկցիոնալինը՝ նևրոզով տառապողների վախը և հուզմունքը։ Բուժումը, օրգանական Ա–յան դեպքում վերացնել պատճառ հանդիսացող հիվանդությունը, ֆունկցիոնալի դեպքում՝ պսիխոթերապիա, շնչական և ձայնական վարժություններ։