Jump to content

ՀՍՀ/ԱՆՁԻՏ ԳԱՎԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՁԻՏ, Հանձիթ, գավառ Ծոփքի հայկական թագավորության, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։ Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։ Ասուրա–բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու (Enzitu) ձևով։ Ա–ով Էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Ա–ում Էին գտնվում Անձիտ, Հորեբերդ (հետագայում՝ Խարբերդ), Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ 62-ին հայ–պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին (տես Հռանդեայի պայմանագիր 62)։ Գավառում հայտնի Էր Անձտեայք նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանամից հետո Ա. դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե (Anzetenae) անունով։