ՀՍՀ/ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների դեմոկրատական ազատություններից մեկը, որը երաշխավորված է սովետական օրենքով։ Ա. ա–յան իրավունքի համաձայն ոչ ոք չի կարող ձերբակալվել այլ կերպ, քան դատարանի որոշմամբ կամ դատախազի սանկցիայով (ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրությունների համապատասխանաբար 127 և 102 հոդվածներ)։ Ձերբակալվում են միայն նրանք, ովքեր կատարել են հանցագործություն կամ կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ։ Հետաքննության կամ նախաքննության մարմինները ձերբակալման մասին 24 ժամում պետք է հադորդեն դատախազին, որը 48 ժամվա ընթացքում պարտավոր է կալանավորման սանկցիա տալ կամ ազատել ձերբակալվածին։ Օրենքով որոշված են քաղաքացիների ձերբակալման և կալանավորման կոնկրետ դեպքերը, սահմանները և կարգը։
