Jump to content

ՀՍՀ/ԱՆՋԵԼԻԿՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՋԵԼԻԿՈ (Angelico, իսկական անունը՝ Ֆրա Ջովաննի դա Ֆիեզոլե, Fra Giovanni da Fiesole, մականունը՝ Բեատո Ա.) (1387– 1455), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ծնվել է Վիկկիոյում (Տոսկանա)։ Եղել է Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի վանահայրը։ Սկզբում ստեղծագործել է որպես մանրանկարիչ։ 1420–ական թթ. կրել է ուշ գոթական գեղանկարչության ազդեցությունը։ Ա–ի արվեստը ներթափանցված է քվաթրոչենտոյի դարաշրջանին բնորոշ լուսավոր քնարականությամբ։ Գլխավոր գործերից են՝ «Մադոննա դելլա Ստելլա»–ն (1430–1433), Լինայուոլի եռանկարը (1433), «Մադոննա Աննալենա»–ն (բոլորն էլ՝ Սան Մարկո վանքում, այժմ՝ Ա–ի թանգարան), «Մարիամի թագադրումը» (մոտ 1434–35, Լուվր, Փարիզ), ինչպես և որմնանկարներ՝ նախկին Սան Մարկո վանքում (1438–1445), Նիկողայոս V կապելլայում (Վատիկան, 1445–48)։ Մահացել է փետր. 18-ին։ .