Jump to content

ՀՍՀ/ԱՆՋՐԴԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՋՐԴԻ, գյուղ Փոքր Հայքում, Արաբկիր քաղաքից մոտ 15 կմ հյուսիս–արևելք, Եփրատի աջ ափին, ընդարձակ սարահարթի վրա։ Անունն ստացել է սակավաջուր լինելու համար։ 1915-ին ուներ 1000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կային երկաթագործի, թիթեղագործի, կոշկակարի, ատաղձագործի արհեստանոցներ և նպարավաճառի խանութներ։ Գործում էին Ա. Նշան եկեղեցին և Վարդանյան վարժարանը։ Ա–ի հայ բնակչությունը զոհ գնաց Մեծ եղեռնին։

(նկ․) Անջրդի գյուղի ընդհանուր տեսարանը 1907-ին։