ՀՍՀ/ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, կամ նոմինալ աշխատավարձ, դրամով արտահայտված աշխատավարձ, որով աշխատողը ձեռք է բերում անձնական սպառման առարկաներ և վճարում մի շարք ծառայությունների համար։ Ա. ա–ով հնարավոր չէ ճշգրիտ պատկերացում կազմել աշխատավորության կենսամակարդակի մասին։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև անձնական սպառման առարկաների գները և ծառայությունների հատուցման դրամային մեծությունը։ Աշխատավորության կենսամակարդակը ճիշտ արտացոլում է իրական աշխատավարձը։
