Jump to content

ՀՍՀ/ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ (նոմենկլատուրա), քիմիական տարրերի և միացությունների, քիմիական տարրերի և միացությունների անվանումների համակարգ, որը, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում ապահովում է նյութի բաղադրությունը ցույց տվող միանիշ անվանումը։ Քիմիայի զարգացման սկզբնական շրջանում նոր հայտնաբերված նյութերին տրվում էին պատահական անուններ, որոնք առաջանում էին նյութի բնորոշ հատկության, օգտագործման կամ ստացման եղանակի, աղբյուրի, արտահանող երկրի կամ հայտնաբերող գիտնականի անուններից (ֆոսֆոր, կերակրի աղ, պիրոգալոլ, միզանյութ, չիլիական բորակ, բերթոլեի աղ ևն)։ Նրանցից շատերը պահպանվել և օգտագործվում են (ավելի հաճախ՝ տեխնիկայում) մինչև այժմ։ Պատահական անուններ են տրվում նաև դեռևս անհայտ կառուցվածք ունեցող նյութերին։ Քիմիայի զարգացման շնորհիվ հայտնաբերվող բազմաթիվ նյութեր անվանելու համար անհրաժեշտ դարձավ (XVIII դ.) ստեղծել գիտական Ա.։ Առաջին գիտական Ա. մշակեցին Գ. Մորվոն, Ա. Լավուազիեն, Կ. Բերթոլեն և Ա. Ֆուրկրուան (1787)։ Ավելի ուշ Ա. դարձավ միջազգային քիմ. ընկերության պարբերական քննարկման առարկա։ Միջազգային քիմ. կոնգրեսը (Ժնև, 1892) հաստատեց Ա., որը հայտնի է Ժնևյան Ա. անունով։ Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (UIPAC) բազմիցս քննարկել և քննարկում է գիտական Ա–ման խնդիրները և մշակում քիմ. նյութերի անվանակոչման սկզբունքներ (Լյեժ՝ 1930, Հռոմ՝ 1938, Լոնդոն՝ 1947, Ամստերդամ՝ 1949, Մյունխեն՝ 1959 ևն)։ Ժամանակակից հայերեն քիմ. գրականության մեջ օգտագործվում են հին հայկ., պատահական և միջազգային ճանաչում գտած որոշումների հիման վրա ստեղծված անվանումներ, ինչպես նաև ռուսերենից և այլ լեզուներից փոխ առնված անվանումների ձևեր։ Ազգային լեզուներով Ա. են մշակվել (Էստոնիա, Մոլդավիա) և մշակվում են (Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Ադրբեջան) Սովետական Միության մի շարք հանրապետություններում։

Անվանակարգում անօրգանական միացությունների. քիմ. տարրերն անվանելու համար հայերենում մեծ մասամբ օգտագործվում են նրանց լատինական անունները (երբեմն նաև թարգմանությունները՝ թթվածին, ջրածին)։ Հնուց հայտնի տարրերի համար օգտագործում են գոյություն ունեցող անվանումները (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, անագ, սնդիկ, կապար, ծծումբ, ծարիր)։ Տարրերի գրության համար օգտագործում են միջազգային նշաններ, որոնք սովորաբար տարրի լատինական անվան սկզբնատառերն են։ Տարրերի անունները և միջազգային նշանները տես Տարրերի պարբերական համակարգ հոդվածում։ Իզոտոպները նշելու համար տարրի անվանն ավելացնում են զանգվածի թիվը (օր. թթվածին 18, նշանն Է՝ A18A2218O)։ Պարբերական համակարգի որոշ ենթախմբերի տարրեր ունեն ընդունված պատահական ընդհանուր անուններ՝ հալոգեններ, հալկոգեններ, ալկալիական մետաղներ, հողալկալիական մետաղներ, իներտ գազեր ևն։ Քիմ. միացության անվանումը, ըստ հին ռացիոնալ Ա–ման, կազմվում է մոլեկուլը կազմող ատոմների կամ. ատոմական խմբերի անուններից՝ ցույց տալով նրանց քանակը մոլեկուլներում։ Նախ տրվում է մոլեկուլի Էլեկտրադրական, ապա՝ էլեկտրաբացասական մասի անունը։

Օքսիդների անունները կազմվում են համապատասխան տարրի անվանն ավելացնելով օքսիդ բառը՝ կալցիումի օքսիդ (CaO), բորի օքսիդ (BA2OA3)։ Փոփոխական արժեքականություն ունեցող տարրի օքսիդների անունները կազմելիս ցույց են տրվում մոլեկուլում տարրի մեկ ատոմին բաժին ընկնող թթվածնի ատոմների թիվը՝ ծծմբի երկօքսիդ (SOA2), ծծմբի եռօքսիդ (SOA3)։ Թթու առաջացնող օքսիդներն անվանվում են նաև անհիդրիդներ՝ ֆոսֆորային անհիդրիդ (PA2OA3), ֆոսֆորական անհիդրիդ (PA2OA5)։ Ժամանակակից Ա–մամբ փոփոխական արժեքականություն ունեցող տարրի օքսիդն անվանելիս ցույց է տրվում այդ տարրի արժեքականությունը (գրավոր խոսքում հռոմեական թվանշանով)՝ երկաթի (II) օքսիդ (FeO), երկաթի (III) օքսիդ (FeA2OA3)։ Թթուներն իրենց անվանումներն ստանում են թթու առաջացնող տարրի անունից։ Թթվածին չպարունակող թթուների անունները կազմվում են թթուն առաջացնող տարրի անվանն ավելացնելով ջրածնական թթու բառերը (քլորաջրածնական թթու, ծծմբաջրածնական թթու ևն)։ Թթվածին պարունակող թթուների անունները կազմվում են թթու առաջացնող տարրի անվանն ավելացնելով –ական թթու (եթե տարրը ունի առավելագույն արժեքականություն) կամ –ային թթու (եթե ունի ավելի փոքր արժեքականություն)։ Եթե տարրը առաջացնում է թթուներ (կամ թթու), որոնցում նրա արժեքականությունը հաստատուն է, ապա վերջածանցները չեն օգտագործվում (օր. ածխաթթու, բորաթթու են)։ Այդպես են կոչվում նաև փոփոխական արժեքականություններով տարրերի առաջացրած թթուների հավաքական անունները (ծծմբաթթուներ, ֆոսֆորաթթուներ ևն)։ Հիմքերի անունները կազմվում են հիմք առաջացնող տարրի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը (նատրիումի հիդրօքսիդ, կալցիումի հիդրօքսիդ ևն)։ Աղերի անունները կազմվում են մետաղների և թթվային մնացորդների անուններից։ Թթվային մնացորդները անվանում են թթու առաջացնող տարրի լատիներեն անվան արմատին ավելացնելով ատ (–ական վերջավորություն ունեցող թթուների համար), իտ (–ային վերջավորություն ունեցող թթուների համար) և իդ (թթվածին չպարունակող թթուների համար) վերջածանցները. օր. բարիումի սուլֆատ (BaSOA4), բարիումի սուլֆիտ (BaSOA3), բարիումի սուլֆիդ (BaS)։ Թթու աղերի անվանումները կազմելիս ցույց է տրվում թթվի մոլեկուլում մետաղով տեղակալված ջրածնի ատոմների քանակը [նատրիումի երկտեղակալված ֆոսֆատ՝ NaA2HPOA4, կալցիումի միատեղակալված ֆոսֆատ՝ Ca(HA2POA4)A2]։ Եթե թթու աղ առաջացնող թթուն երկհիմն է, ապա կարելի է ավելացնել միայն (մետաղի անվանումից հետո) թթու բառը [նատրիումի թթու կարբոնատ՝ NaHCOA3, կալցիումի թթու սուլֆատ՝ Ca(HSOA4)A2]։ Հիմնային աղերի անվանումները կազմելիս ցույց է տրվում չտեղակալված OH խմբերի թիվը [բիսմութի երկհիդրօքսինիտրատ՝ Bi(OH)A2NOA3]: Եթե հիմնային աղ առաջացնող հիմքը երկթթվային է, ապա կարելի է ավելացնել միայն հիմնային բառը՝ մետաղի անվանումից հետո լպղնձի հիմնային կարբոնատ՝ CuA2(OH)A2COA3: Եթե հիմքը կամ աղը պարունակում է փոփոխական արժեքականություն ունեցող մետաղ, ապա ցույց է տրվում նաև նրա արժեքականությունը (գրավոր խոսքում հռոմեական թվանշանով)։ Կոմպլեքսային միացությունների ժամանակակից Ա–ման հիմքերը տվել է Ա. Վեռները։ Ընդհանուր դեպքում կոմպլեքսային միացության անվանումը կազմվում է այսպես․ նախ այբբենական կարգով անվանում են ներքին ոլորտում գտնվող թթվային մնացորդները (նշելով նրանց քանակը), ապա՝ չեզոք մոյեկոււները և, վերջապես, կենտրոնական իոնը, որի արժեքականությունը ցույց է տրվում համապատասխան վերջածանցով (միարժեքը՝ ա, երկարժեքը՝ ո, եռարժեքը՝ ե, հնգարժեքը՝ ան, վեցարժեքը՝ ոն), այնուհետև անվանվում է արտաքին ոլորտի անիոնի անունը (եթե կոմպլեքսային է կատիոնը)։ Եթե կոմպլեքսային է անիոնը, ապա ավելացվում է ատ վերջածանցը, արտաքին ոլորտի կատիոնի անունը գրվում է սկզբում։ Ոլորտի ներսում գտնվող NHA3–ը և HA2O–ն համապատասխանաբար անվանվում են ամինա և աքֆա։

Օր. [Co(NHA3)A4NOA2Cl]NOA3 նիտրաքլոիաքառաամինակոբալտի նիտրատ, KA2[Pt(NOA2)ClA2] կալիումի երկնիտրաերկքլորապլատինատ։

Անվանակարգում օրգանական միացությունների. հին ռացիոնալ Ա., որն օգտագործվում է մինչե այժմ, ստեղծվել է օրգ. միացությունների առաջին գիտական դասակարգման հիման վրա (Շ. Ժերար, 1852)։ Ըստ այդ Ա–ման, միացությունը դիտվում էր իբրև տվյալ հոմոլոգիական շարքի պարզագույն անդամի ածանցյալ, այսպես, հագեցած ածխաջրածինները՝ մեթանի, չհագեցածները՝ Էթիլենի և ացետիլենի, սպիրտները՝ մեթանոլի (կարբինոլի) ևն. ​CH3|CH3−C−CH3|CH3

Տետրամեթիլմեթան


CH3−CH=CH2

Մեթիլէթիլեն


CH3−C≡CH

Մեթիլացետիլեն


CH3|CH3−C−OH|CH3

Տրիմեթիլկարբինոլ


Երբ անհրաժեշտ է շեշտել միացության տեսակը, որպես հիմք ընդունվում է այլ՝ ավելի հարմար բաղադրիչ, որին միացած խմբերի տեղերը ցույց են տրվում հունական այբուբենի տառերով՝

CH3|CH3−C−COOH|CH3

Տրիմեթիլքացախաթթու


βαCH3−CH−COOH|OH

α–օքսիպրոպիոնաթթու


γβαNH2−CH2−CH2−CH2−COOH

γ-ամինակարագաթթու


Ժնևյան Ա–մամբ միացության անունը կազմվում է բառակազմության կանոնների համաձայն։ Նրա արմատը ածխածնային չընդհատվող ամենաերկար շղթայի (որը համապատասխանում է որնէ ածխաջրածնի) անունն է։ Անվանվող միացությունը դիտվում է որպես այդ ածխաջրածնի մոլեկուլում ջրածնի ատոմները ֆունկցիոնալ խմբերով ն այլ տեղակալիչներով փոխարինելու արդյունք։ Տեղակալվող խմբերի անուններն ավելացվում են միացության անվան արմատին՝ սկզբում կամ վերջում։ Ուղիղ շղթա ունեցող հագեցած ածխաջրածինների անունները կազմվում են ածխածինների թիվն արտահայտող հունական թվանշաններից և ունեն ան վերջավորություն (բացառություն են կազմում առաջին չորսը, որոնք ունեն պատահական անուններ).

CHA4 Մեթան
CA2HA6 Էթան
CA3HA8 Պրոպան
CA4HA10 Բուտան
CA5HA12 Պենտան
CA6HA14 Հեքսան
CA7HA16 Հեպտան
CA8HA18 Օկտան
CA9HA20 Նոնան
CA10HA22 Դեկան
CA11HA24 Ունդեկան
CA12HA26 Դոդեկան
. . . . . . . . . .
CA20HA42 Էյկոսան
. . . . . . . . . .
CA30HA62 Տրիակոնտան
. . . . . . . . . .
CA40HA82 Տետրակոնտան

Հագեցած ածխաջրածնի մոլեկուլից ջրածնի մեկ ատոմ հանելիս առաջանում է ռադիկալ, որը կոչվում է ալկիլ ռադիկալ՝ CHA3–(մեթիլ), CA2HA5–(էթիլ), CA3HA7–(պրոպիլ) ևն։ Չհագեցած ածխաջրածինների անունները կազմվում են հագեցածների անուններից՝ նրանց ան վերջավորությունը մեկ կրկնակի կապի առկայության դեպքում փոխարինելով են–ով, երկուսի դեպքում՝ դիեն–ով, երեքի դեպքում՝ տրիեն–ով, եռակի կապի դեպքում՝ ին–ով, կրկնակի և եռակի կապ միաժամանակյա առկայության դեպքում՝ ենին–ով։

Ճյուղավորված ածխածնային շղթա ունեցող միացության անունը կազմելու համար գտնում են ածխածնի ատոմների ամենաերկար շղթան, իսկ եթե այդպիսիները մի քանիսն են՝ նրանցից ամենաճյուղավորվածը։ Շղթան համարակալում են այն ծայրից, որի մոտ ավելի շատ ճյուղավորումներ կան։ Միացության անունը կազմվում է՝ համարակալված ածխաջրածնի սկզբում ավելացնելով նրան միացած ռադիկալների (կողմնային շղթաների) անունները, ըստ ավագության։ Ավելի առաջ դրվում են նրանց տեղը ցույց տվող թվանշանները, որոնք հիմնական շղթայում գտնվող ածխածնի ատոմների համարներն են։ Եթե կողմնային շղթաները միանման են, ապա նրանց անունը տրվում է մեկ անգամ՝ ավելացնելով դի, տրի, տետրա և այլ նախդիրներ.

123456CH3−CH−CH2−CH−CH2−CH3||CH3CH3

2, 4–դիմեթիլհեքսան


654321CH3−CH−CH2−CH−CH−CH3|||CH3CH3CH3

2, 3, 5–տրիմեթիլհեքսան


Չհագեցած միացությունների անուններում նշվում է նաև կրկնակի կամ եռակի կապի տեղը՝

1234H2C=C−CH2−CH3|CH3

2– մեթիլբուտեն– 1


4321HC≡C−CH2−CH3|CH3

2–մեթիլբուտին–3


1234H2C=C−C≡CH|CH3

2–մեթիլբուտեն–1-ին–3


1234H2C=C−HC=CH2|CH3

2–մեթիլբուտադիեն–1, 3


Եթե գլխավոր ածխաջրածնային շղթայում ջրածնի ատոմները տեղակալված են ոչ թե ածխաջրածնային, այլ ուրիշ խմբերով, ապա պահպանվում է նույն համարակալումը և համապատասխան վերջածանցների միջոցով ցույց է տրվում միացության տեսակը՝ կախված տեղակալվող

Սխեմա 1
------------------------------------------→ I ←--------------------------
VI V II III IV
| F ֆտոր | NHA2 ամինո ↑ CHA3 մեթիլ

|||||−C−C−C−C−C−|||||

| A/∖A2/2∖C=CA∖/ են | OH ոլ
| Cl ֆտոր | NHNHA2 հիդրոզինո | CA2HA5 էթիլ | −C≡C–ին | SH թիոլ
| Br բրոմ | NHOH հիդրոքսիլամինո | CA3HA7 պրոպիլ ↓ | (C)=O ոն
| J յոդ ↓ | CA4HA9 բուտիլ ան | (C)A∖H/O ալ
| NO նիտրոզո | CA5HA11 ամիլ CA1 մեթ | (C)A∖OH/O աթթու
| NOA2 նիտրո CA3 պրոպ | SOA3H սուլֆաթթու
↓ CA4 բուտ ↓
CA5 պենտ
CA6 հեքս
Ֆունկցիոնալ խմբեր Ածխաջրածնային
ռադիկալներ
Գլխավոր շղթա Բազմապատիկ կապեր Թթվածին պարունակող
ֆունկցիոնալ խմբեր և նրանց
ծծմբային անալոգները
Արմատ
Դրվում են գլխավոր շղթայի անունից առաջ։
Տեղը ցույց տվող թվանշանը դրվում է տեղակալիչի
անունից առաջ։
Համապատասխան վերջավորություններով դրվում են գլխավոր շղթայի անունից հետո։
Տեղը ցույց տվող թվանշանը դրվում է տվյալ վերջավորությունից հետո։
​խմբի բնույթից։ Այսպես, սպիրտները ստանում են ոլ (մեթանոլ՝ CHA3OH), մերկապտանները՝ թիոլ (մեթանթիոլ՝ CHA3SH), ալդեհիդները՝ ալ (մեթանալ՝ CHA2O, կեսանները՝ ոն (պրոպանոն կամ ացետոն՝ CHA3−CO−CHA3) վերջավորությունները ևն։ Միացության անունը կազմելիս տեղակալող խմբերի անունները ավելացվում են ածխաջրածնային հիմնական շղթայի անվանը՝ ավագության սկզբունքով։ Բարդ օրգ. միացությունների անվանակսւռուցման ընդհանուր ձևը, ըստ Ժնևյան Ա–ման, բերված է 1 սխեմայում։ Սլաքները ցույց են տալիս ավագության աճման ուղղությունը։ Ամենից ավագը ածխաջրածնային ռադիկալներն են, իսկ սրանց մեջ՝ մեթիլը, ամենակրտսերը՝ ֆտորը։ Համարակալման սկիզբը որոշում է ավագությունը։

Բենզոլի ածանցյալները (արոմատիկ միացություններ) կարդալու համար նրա օղակում գտնվող ածխածինները նույնպես համարակալվում են, սկսելով այն ածխածնից, որի մոտ կա ռադիկալ։ Եթե կողմնային շղթաները մի քանիսն են, ապա ամենափոքր համարը տրվում է ամենապարզ ռադիկալին։ Բենզոլի երկտեղակալված ածանցյալների համար թվերի փոխարեն օգտագործվում են նաև օրթո (1, 2 դիրք), մետա (1, 3 դիրք) և պարա (1,4 դիրք) բառերը.

Օ–մեթիլէթիլբենզոլ կամ 1 –մեթիլ–2–էթիլբենզոլ

Մ–մեթիլէթիլբենզոլ կամ 1–մեթիլ–3–էթիլբենզոլ

Պ–մեթիլէթիլբենզոլ կամ 1–մեթիլ–4–էթիլբենզոլ

Հաճախ օգտագործվող նախածանցների
և վերջածանցների աղյուսակ՝
Ֆունկցիոնալ խումբ Նախածանց Վերջածանց
−COOH կարբօքսի կարբոնաթթու
−CN ցիանո նիտրիլ
(կարբոնաթթվի)
−CA∖H/O օքսո, ալդո ալ
−CHO ֆորմիլ –
A/∖A2/2∖C=O օքսո (կետո) ոն
−OR ալկոքսի –
−O− էպոքսի –
SH մերկապտո թիոլ
−SOA3H սուլֆո սուլֆաթթու
−NHA2 ամինո ամին
−NHNHA2 հիդրոզինո հիդրազին
−N=N− ազո –
−NOA2 նիտրո –

Ըստ IUPAC 1957-ի Ա–ման, միացության անվան համար որպես հիմք ընդունվում է ոչ թե ամենաերկար, այլ կրկնակի (եռակի) կամ ֆունկցիոնալ խումբ պարունակող շղթան։ Տարբեր ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացություններն անվանելիս՝ վերջածանցում թողնվում է նրանցից մեկի՝ գլխավորի անվանումը, իսկ մնացածները մտցվում են իբրև նախածանցներ։

Գրկ. Терентьев А. П., Номенклатура органических соединений, М., 1955. Լ. Գրիգորյան, Հ. Հարոյան