Jump to content

ՀՍՀ/ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆԵՐ (հանտի… + հուն. βίος – կյանք), կենսաբանական ծագում ունեցող նյութեր, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից և ճնշում բակտերիաների, մանրէների, ինչպես նաև վիրուսների ու բջիջների աճը։ Շատ Ա. ընդունակ են նույնիսկ ոչնչացնելու մանրէներին։ Երբեմն Ա–ի շարքին են դասում նաև հակաբակտերային նյութեր, որոնք անջատվում են բուսական և կենդանական հյուսվածքներից։ Ցուրաքանչյուր անտիբիոտիկ բնորոշվում է մանրէների միայն որոշակի տեսակների վրա ազդելու յուրահատուկ ընտրողական հատկությամբ։ Միկրոօրգանիզմներից մաքուր վիճակում Ա. ստացվել են XX դ. 40-ական թվականներին։ Այդպիսի առաջին անտիբիոտիկը տիրոթրիցինն էր, որն ստացել է ամեր. գիտնական Ռ. Դյուբոն (1939)՝ աերոբ ձողիկից։ 1929-ին անգլիացի Ա. Ֆլեմինգը առաջինը հայտնաբերեց պենիցիլինը, որը 1940-ին մաքուր ձևով անջատեցին՝ Հ. Ֆլորին, Է. Չեյնը և ուրիշներ։ Նկարագրված են միկրոօրգանիզմների կուլտուրաներից անջատված մոտ2000 Ա., որոնց որոշ մասն է միայն (մոտ 40) ծառայում որպես բուժիչ պատրաստուկ։ Ա. կարելի է դասակարգել ըստ ծագման (սնկերից, բակտերիաներից, ճառագայթասնկերից), քիմիական բնույթի կամ ազդեցության մեխանիզմի, օր. պենիցիլինի խմբի Ա. առաջանում են սնկերից, ստրեպտոմիցինը՝ ճառագայթասնկերից։ Բժշկության մեջ կիրառվում են նան տիրոթրիցինը գրամիցիդին C–ն, ստացված Bacilus brevis-ից, բացիթրացինը՝ Bac. subtilis-ից ևն։ Ստրեպտոկոկերից ստացված նիզինը բժշկության մեջ չի կիրառվում, բայց օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ որպես հականեխիչ։

Միկրոօրգանիզմների կայունությունը Ա–ի նկատմամբ. հիվանդին բուժելու համար շատ կարևոր է Ա–ի ճիշտ ընտրությունը։ Պենիցիլինի հայտնաբերումից հետո, առաջին տարիներին ստաֆիլոկոկերի համարյա 99%-ը զգայուն էր այդ Ա–ի նկատմամբ, իսկ 60–ական թվականներին՝ 20–30%-ը, քանի որ Ա–ի շատ օգտագործումից նրանց նկատմամբ առաջանում են կայուն մուտանտներ։ Ա. լայնորեն կիրառվում են բժշկության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և մանրէաբանական արդյունաբերության տարբեր ճյուղերում։

Ա–ի կիրառումը բժշկության մեջ. կլինիկայում կիրառվում են մոտ 40 Ա.։ Պենիցիլինն օգտագործվում է թոքաբորբի, գոնորեայի, սիֆիլիսի, սինտոմիցինի շարքի պատրաստուկները՝ տուլարեմիայի և ժանտախտի, տետրացիկլինը՝ խոլերայի դեպքում են։ Ա–ի ազդեցությունը ուժեղացնելա անհրաժեշտության դեպքում կարելի է զուգակցել մի քանի Ա.(օր. ստրեպտոմիցինը պենիցիլինի հետեն), սակայն Ա–ի համատեղ օգտագործումը կարող է առաջացնել թունավորումներ։ Ա–ի երկարատև և լայն կիրառումն օրգանիզմում առաջացնում է Ա–ի նկատմամբ կայունություն ունեցող ախտածին միկրոօրգանիզմներ, որոնցից խուսափելու համար պարբերաբար փոխում են կիրառվող Ա.։ Ա–ի ոչ ռացիոնալ կիրառումից օրգանիզմում գտնվող ախտածին սնկերն ակտիվանում են և երբեմն առաջացնում սնկային հիվանդություն–կանդիդոզ։ Պենիցիլինը մեծ չափերով երկար ժամանակ օգտագործելուց կարող է թունավոր ազդեցություն ունենալ կենտր. նյարդ, համակարգի, ստրեպտոմիցինը՝ լսողական նյարդի վրա են։ Դոզան փոքրացնելիս այդ երևույթներն անհետանում են։ Անկախ Ա–ի քանակից ա ներարկման ձևից օրգանիզմում կարող է առաջանալ գերգրգռված վիճակ, ինչպես նաև ալերգիակսւն ռեակցիաներ (տես Ալերգիա

Այժմ ստացված են Ա–ի նոր աղեր, որոնք առանց բարդություններ առաջացնելու, փոխարինում են վերոհիշյալներին, օր. ստրեպտոմիցինի պանտոտենաթթվային աղը՝ պանտոմիցինը, իր հատկություններով չի տարբերվում ստրեպսւոմիցինից և լավ է ազդում վերջինս չընդունող հիվանդների վրա։ Ա–ով բուժելիս անհրաժեշտ է միաժամանակ ներարկել վիտամիններ [ստրեպտոմիցինն օրգանիզմում իջեցնում է պանտոտենաթթվի (B3) և ցիկլոսերինի (B6) քանակությունը] և սնունդը հարստացնել սպիտակուցներով, քանի որ սպիտակուցային անբավարարությունը թուլացնում է բուժմանարդյունքը։

Ա-ի կիրառումը բուսաբուծության մեջ. Ա. թափանցում են բույսերի մեջ արմատների, տերևների միջով և տարածվում հյուսվածքներով՝ նկատելիորեն բարձրացնելով բույսերի դի– մացկունաթյունը սնկային և մանրէային հիվանդությունների նկատմամբ։ Ա. ընդունակ են բարձրացնելու սերմերի ծլունակությունը, խթանելու բույսերի աճը, զարգացումը և արմատակալումը։ Ա–ի կիրառման ձևերը, սերմերի մշակում, բույսերի սրսկում ևն։

Ա–ի կիրառումը անասնապահության մեջ․ Ա. կիրառվում են գյուդատնտ. կենդանիների վարակիչ և ներքին հիվանդությունները բուժելիս։ Ա. լայնորեն օգտագործվում են նաև գյուդատնտ. կենդանիների (հատկապես՝ խոզերի և թռչունների) կերակրման պրակտիկայում և հայտնի են կերային Ա. անունով։ Կերային Ա. տարբեր ճառագայթասնկերի, մանրէների ու բորբոսասնկերի ֆերմենտացիայից ստացված ոչ մաքուր արգասիքներ են, որոնք օժտված են մանրէասպան և կենսախթանիչ հատկություններով։ Կերային Ա–ի բաղադրությունում կան վիտամիններ, ամինաթթուներ և մանրէային մետաբոլիզմի զանազան արգասիքներ։ Ա–ի քիչ քանակությունը խթանում է օրգանիզմում վիտամիններ (հատկապես՝ ) սինթեզող մանրէների աճը, ոչնչացնում ստամոքս-աղիքային ուղիներում թունավոր նյութեր առաջացնող մանրէներին, ուժեղացնում վահանագեղձի, մակերիկամի, աղիքների, ստամոքսի հյութազատումը, կրճատում դեֆիցիտային սպիտակուցների պահանջը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Ա. օգտագործելիս ավելանում է հորթերի քաշաճը 10–12%-ով, գառներինը՝ 13–27%-ով, կրճատվում է խոզերի բտման տևողությունը 20–28 օրով, բարձրանում հավերի ձվատվությունը 10–50%-ով ևն։ Միաժամանակ կրճատվում են կերերի ծախսը (8–10%) և մատղաշների անկումները։ Ա. բավարար արդյունք են տալիս, երբ դրանք օգտագործվում են վիտամինների, միկրոտարրերի հետ, ինչպես և լիարժեք կերակրման ու խնամքի պայմաններում։ Ա–ից արդյունավետ են բիոմիցինի, տերամիցինի, կարմոգրիզինի, պենիցիլինի, բացիթրացինի պատրաստուկները, օլեանդոմիցինը, թիլոզինը, գրիզինը, վիտամիցինը ևն։ Կերային Ա. խառնում են համակցված կերերի հետ, կեր արտադրող գործարաններում՝ յուրաքանչյուր տոննային ավելացնելով 5–15 գ պենիցիլին կամ բիոմիցին, 10–15 գ տերամիցին, 20–25 գ ստրեպտոմիցին ևն։

Գրկ. Կարապետյան Ս. Կ., Քիմիան անասնաբուծության մթերատվության բարձրացման կարևորագույն լծակն է, Ե., 1964։ Африкян Э. Г., Пенициллин и его применение в медицине, Е., 1948; Гаузе Г. Ф., Лекции по антибиотикам, 3 изд., М., 1958; Мюллер З., Антибиотики в кормлении с-х животных, пер. с чеш., М., 1958; Саркисов А. Х., Проблема применения антибиотиков в ветеринарии, в сб.: Антибиотики в животноводстве и ветеринарии, М., 1963.