Jump to content

ՀՍՀ/ԱՆՏՅԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏՅԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում։ 1909-ին ուներ 42 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ մի եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի շրջակայքում կային միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։ Ա. ավերվել ու ամայացվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության միայն փոքր մասն է փրկվել և ապաստանել Արևելյան Հայաստանում։ Ս. Մելիք–Բախշյան

(նկ․) Մ. Մ. Անտոկոլսկի։