ՀՍՀ/ԱՆՏՈՒԱՆ
ԱՆՏՈՒԱՆ (Antoine) Անդրե (1858–1943), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատրոնի տեսաբան։ Ծնվել է հունվարի 31-ին, Լիմոժում։ 1887-ին կազմակերպել է «Ազատ թատրոնը», 1897-ին՝ «Անտուանի թատրոնը»։ 1906–14-ին եղել է «Օդեոն» թատրոնի դիրեկտորը։ Այնուհետև աշխատել է կինոյում, զբաղվել գրական–քննադատական ստեղծագործությամբ։ Ա. դերասանական և ռեժիսորական արվեստում եղել է ռեֆորմատոր։ Նա առաջինն է ժամանակակից բովանդակություն հաղորդել ռեժիսորի մասնագիտությանը։ Հանդես է եկել մելոդրամայի, քաղքենիական թատերագրության դեմ։ Առաջին անգամ Ֆրանսիայում նա է բեմադրել Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1888), Իբսենի «Ուրվականները» (1890), Հաուպտմանի «Ջուլհակները» (1893), Բ. Բյոռնսոնի «Սնանկացումը» (1893) ևն։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիսւյում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։
(նկ․) Ա. Անտուան։ (նկ․) Տեսարան Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» պիեսի բեմադրությունից։ Ռեժիսոր Ա. Անտուան։ (նկ․) Ա. Անտուանը Ֆուանի դերում (Զոլայի «Հողը»)։
Երկ. Mes souvenirs sur le Théâthre Libre, P., 1921; Mes souvenirs sur le Théâthre Antoine et sur l’Odéon, P., 1928; ռուս, համառոտ թրգմ. Дневники директора театра, общ. ред. А. А. Гвоздева, М.–Л., 1939.
Գրկ. Гвоздев А. А., Западноевропейский театр на рубеже XIX и XX столетий, Очерки, М.–Л., 1939.
