ՀՍՀ/ԱՆՏՐԱՔԻՆՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆՏՐԱՔԻՆՈՆ, , օրգանական միացություն, բաց դեղնագույն բյուրեղներ։ Հալման ջերմաստիճանը՝ 286°C, եռմանը՝ 379°C–ից 381°C։ Լուծվում է նիտրոբենզոլի, անիլինի, տաք տոլուոլի և սպիրտի մեջ։ Ստացվում է անտրացենի օքսիդացմամբ կամ ֆթալաթթվի անհիդրիդի և բենզոլի փոխազդմամբ։ Կայուն է ջերմության և քիմիական ազդեցությունների նկատմամբ։ Դժվարությամբ է մտնում տեղակալման ռեակցիայի մեջ։ Ա. անտրաքինոնային ներկանյաթերի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է նաև իբրև կատալիզատոր՝ մեծ թվով օրգանական նյութեր հիդրոսուլֆիտով հիմնային միջավայրում վերականգնելու դեպքում։
