Jump to content

ՀՍՀ/ԱՆՏՐԱՔՆՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏՐԱՔՆՈԶ, բույսերի սնկային հիվանդություն։ Հարուցիչներն են Gloeosporium Colletotrichum մակաբույծ սնկերը։ Ախտահարված բույսերի տերևների, ընձյուղների, պտուղների և այլ օրգանների վրա երևում են մուգ երիզով սահմանագծված բծեր, խոնավ, փոս ընկած խոցիկներ և նրանց հաջորդող հյուսվածքի փտում։ Առավելապես տարածված է խոնավ և զով շրջաններում։ Մեծ վնաս է հասցնում լոբուն, առվույտին, դդմազգիներին, խաղողի վազին, հատապտուղներին ևն։ Պայքարի միջոցներն են՝ ախտահարված բույսերի մնացորդների հավաքումը և այրումը, վարակված մասերի հեռացումը (խաղողի վազի), ճիշտ ցանքաշրջանառությունը, սրսկումը բորդոյան հեղուկով և պղնձի այլ միացություններով, փոշոտումը՝ ծծումբով։