ՀՍՀ/ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊՐՈՑԵՍ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊՐՈՑԵՍ, մեխանիկական, էլեկտրական, հիդրավլիկ և այլ համակարգում՝ նրա պարամետրերի կամ արտաքինից ներգործող ուժերի փոփոխության հետևանքով մեկ հաստատուն ռեժիմից մյուսին անցնելիս առաջացող երևույթ։ Ա. պ. է առաջանում, օրինակ, երբ գնացքը հանգստի վիճակից սկսում է շարժվել և հասնում է մինչև մի որոշակի արագության, կամ երբ էլեկտրական համակարգում կատարվում է որևէ առանձին մեքենայի (գեներատորի, շարժիչի, տրանսֆորմատորի) անջատում կամ միացում։ Երկու դեպքում էլ համակարգը մեկ հաստատուն ռեժիմից անցնում է մյուսին։ Ա. պ–ները պայմանավորված են համակարգի կամ մեքենայի իներցիայով։ Մեքենաների և զանազան համակարգերի ստեղծման համար կարևոր է, որ ամենահնարավոր Ա. պ–ները նրանցում լինեն կայուն, այսինքն՝ որպեսզի գործող համակարգերը (մեքենաները) գրգռվելուց հետո անցնեն նոր հավասարակշռված, կայուն վիճակի։ Անկայուն Ա. պ. առաջ է բերում համակարգի քայքայում կամ աշխատունակության կորուստ։ Անհրաժեշտ է նաև ապահովել, որ Ա. պ. ընթանա որոշակի ժամանակամիջոցում։ Ա. պ–ներն ուսումնասիրում, նրանց բնույթը որոշում են փորձարարական կամ մաթեմատիկական հաշվարկների մեթոդներով։ Առանձնապես արդյունավետ արդյունքներ են ստացվում թվանշանայիև և անալոգային հաշվողական մեքենաներ և Ա. պ–ների մասնագիտացված անալիզատորներ կիրառելիս։ Դրանց օգնությամբ լուծվում են Ա. պ–ների համապատասխան դիֆերենցիալ հավասարումները կամ վերլուծվում այդ հավասարումևերի պարամետրերի միջև եղած առևչություևները։ Ա. պ–ների ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում ավտոմատ կառավարմամբ ժամանակակից մեքենաների, տիեզերական ապարատների և ավտոմատիկայի ու հեռուստամեխանիկայի այլ բարդ համակարգերի ստեղծման գործում։
Գրկ. Ольсон Г., Динамичиские аналогин, М., 1947; Бабаков И. М., Теория колебании, 3 изд., М., 1968.
