Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ, ՍՍՀՄ–ում բանվորի ու ծառայողի աշխատանքային գործունեությունը բնութագրող փաստաթուղթ։ Կիրառվում է 1939-ի հունվարից և տրվում բոլոր բանվորներին ու ծառայողներին, ովքեր 5 օրից ավելի աշխատում են պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկություններում (հիմնարկներում)։ Աշխատանքի ստաժը հիմնականում հաստատվում է Ա. գ–ով։ Առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս աշխատավորը ադմինիստրացիային տեղեկանք է ներկայացնում իր վերջին զբաղմունքի մասին։ Ա. գ–ում գրանցվում է աշխատողի, նրա աշխատանքի, պարգևատրումների մասին ևն։ Կարգապահական տույժերը Ա. գ–ում չեն արձանագրվում։