ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, դաստիարակություն աշխատանքի օգնությամբ, երեխաներին ու պատանիներին պրակտիկ գործունեության նախապատրաստելու համար։ Աշխատանքը երեխաների ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացման կարևորագույն միջոց է։ Ա. դ. իրագործվում է ընտանիքում, դպրո– ցում և արտադպրոցական հիմնարկներում։ Աշխատանքային հանձնարարությունների սիստեմատիկ կատարումը երեխաների մեջ դաստիարակում է պատրաստակամություն դեպի աշխատանքը, ուշադրություն ընտանիքի անդամների, շրջապատի մարդկանց կարիքների նկատմամբ, ջանք գործադրելու սովորություն, տոկունություն, ինքնուրույնություն և ստեղծագործական մոտեցում խնդրի լուծմանը, նպաստում է աշակերտների պոլիտեխնիկական մտահորիզոնի ընդլայնմանը, ընդունակությունների զարգացմանը՝ ընտրած ասպարեզում։
Հանրակրթական և մասնագիտական դպրոցներում Ա. դ. իրականացվում է սովորողների մտավոր ե գործնական աշխատանքը կազմակերպելու, ուսուցումը արտադրական ե հանրօգուտ աշխատանքին զուգակցելու, տեխնիկական և գյուղատնտեսական խմբակների մեջ ներգրավելու միջոցով։ Ա. դ. նպաստում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
