Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ, աշխատանքի պրոցեսում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր։ Հայ ժող. Ա. ե–ից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, չանաքի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի են երգերը։ Ա. ե–ում արտահայտված է շինականի ե արհեստավորի սոցիալական ծանր վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ Ա. ե–ին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես ե հայրեններում։ Հայկ. Ա. ե–ից շատերը գալիս են խոր հնուց ե պարունակում են հմայական աղոթքի երանգներ։

Սովետական շրջանում հայկ. Ա. ե–ամ երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գրկ. «Հայ շինականի աշխատանքի երգերը», կազմ, և խմբ. Ա. Ղանալանյան, Ե., 1937։ Աբեղյան Մ., Երկ., հ. 2, Ե., 1967։