ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔ (ֆիզիկայում), էներգիայի քանակական փոփոխությունները բնութագրող մեծություն։ Ա. մարմնի S տեղափոխման և նրա ուղղությամբ ազդող հաստատուն F ուժի արտադրյալն է։ Եթե ազդող ուժը տեղափոխման ուղղության հետ կազմում է α անկյուն, ապա Ա. որոշվում է բանաձևով։ Տեղափոխմանն ուղղահայաց (α = 90°) ազդող ուժի Ա. զրո է, իսկ նրա ուղղությամբ (α = 0°) ազդողինը՝ ամենամեծը։ Դիմադրող ուժերի (α = 180°) Ա. բացասական է։
Երբ ազդող ուժը տեղափոխման տարբեր մասերում տարբեր (փոփոխական) է, ճանապարհը բաժանում են տարրական այնպիսի մասերի, որոնցից յուրաքանչյուրի վրա ուժը կարելի է հաստատուն համարել, և վերցնում այդ մասերում կատարված աշխատանքների գումարը՝
։
Ա–ի վերոհիշյալ սահմանումը անկախ է ուժի բնույթից։
Կոնսերվատիվ դաշտերում աշխատանքը կախված չէ ճանապարհի ձևից (օրինակ՝ էլեկտրաստատիկ և գրավիտսւցիոն դաշտերում)։ Ա–ի չափման միավորներն են ջոուլը (ՏI համակարգ), էրգը, էլեկտրոն–վոլտը, կիլոգրամամետրը ևն։
