Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, պետական իշխանության ժողովրդական ներկայացուցչական մարմիններ, որոնք կենսագործում են սովետական ժողովրդի լիակատար իշխանությունը։ Սովետները, որպես պրոլետարիատի դիկտատուրայի քաղաքական ձև, հայտնագործել է Վ. Ի. Լենինը։ «Ոչ թե պառլամենտական ռեսպուբլիկա,– Բ. Դ. Սովետներից դրան վերադառնալը կլիներ մի քայլ դեպի ետ,– այլ բանվորների, բատրակների և գյուղացիների դեպուտատների Սովետների հանրապետություն ամբողջ երկրռւմ, վարից մինչև վեր»,– հայտարարեց Լենինը «Ապրիլյան թեզիսներ»–ում (Երկ., հ. 24, էջ 6)։ Առաջին սովետները, որպես գործադուլային կոմիտեներ, ստեղծվել են 1905-ի հեղափոխության ժամանակ։ 1917-ին, սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար մղված պայքարում, նրանք վերածվեցին պրոլետարիատի դիկտատուրայի քաղաքական ձևի։ Սովետական պետության գոյության առաջին օրերից սովետներն իրենց ձեռքը վերցրեցին երկրի տնտեսական ե մշակութային շինարարության ղեկավարությանը, հետևեցին պետ. իշխանության օրենքեերի, հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների պահպանությանը։ Միլիոնավոր աշխատավորների ներգրավելով հասարակության կառավարմանը՝ սովետները դարձան պետ. կառավարման դպրոց։ Պատմության մեջ առաջին անգամ աշխատավորների զանգվածային կազմակերպությունները դարձան պետ. ողջ ապարատի հիմքը։ 1936-ի ՍՍՀՄ սահմանադրությունը օրենսդրորեն ամրապնդեց սոցիալիզմի հաղթանակը կյանքի բոլոր բնագավառներում, երկրի քաղ. և իրավական վերնաշենքը համապատասխանեցվեց տնտեսական բազիսին։ Հանրագումարի բերելով սովետների անցած ուղին՝ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակեց. «Ամբողջ իշխանությունը ՍՍՀՄ–ում պատկանում է քաղաքի և գյուղի աշխատավորներին՝ հանձինս աշխատավորների դեպուտատների սովետների»։ Վերացվեցին 1918-ի, 1924-ի սովետական սահմանադրություններով ընտրական իրավունքում տեղ գտած սահմանափակումները։ Ոչ լրիվ ընդհանուր, ոչ լրիվ հավասար, բազմաստիճան ընտրությունները, որ բաց քվեարկությամբ էին, բոլոր սովետների համար փոխարինվեցին ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրություններով՝ գաղտնի քվեարկությամբ։ Ընտրական նոր համակարգով ՍԱՀՄ Գերագույն սովետի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1937-ի դեկտ. 12-ին։ Մինչև 1972-ը տեղի է ունեցել Գերագույն սովետների 8 գումարում։ Ա. դ. ս–ի բոլոր օղակները, ինչպես տեղական, այնպես էլ բարձրագույն, պետ. իշխանության լիիրավ մարմիններ են, կազմում են միասնական, կուռ, անբաժանելի շղթա և միմյանցից տարբերվում են իրավասության իրենց ծավալով ու ֆունկցիաներով։ Պետ. իշխանության բարձրագույն մարմիններն են՝ ՍՍՀՄ Գերագույն սովետը և նրա նախագահությունը, միութենական ու ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետները և նրանց նախագահաթյունները։ Պետական իշխանության տեղական մարմիններն են՝ աշխատավորների դեպուտատների երկրամասային, մարզային, ինքնավար մարզերի, օկրուգային, շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետները (տես Աշխատավորների դեպուտատների տեղական սովետներ)։ Պետ. իշխանության տեղական ու բարձրագույն մարմինների փոխհարաբերությունները կառուցված են դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Ա. դ. ս–ի կագմում ընտրում կամ նշանակում են սովետական պետության մյուս բոլոր մարմինները, որոնց աշխատանքի հիմքում ընկած են նրանց ընդունած ակտերը (օրենքներ, հրամանագրեր, որոշումներ ևն)։ Սովետների գործունեությունը ղեկավարում և նրան ուղղություն է տալիս ՍՄԿԿ–ն։ Կոմունիստական կուսակցությունը խոշոր աշխատանք է տարել սովետների ամրապնդման, պետության կառավարմանը ժողովրդական զանգվածների մասնակցությունը ապահովելու համար։ Մեծ նշանակություն ունեն ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների որոշումները, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի «Աշխատավորների դեպուտատների սովետների գործունեության բարելավման և մասսաների հետ նրանց կապերի ուժեղացման մասին» (1957, հունվար, «Справочник парт. работника», 1957, с. 448–457), «Աշխատավորների դեպուտատների գյուղական և ավանային սովետների աշխատանքը բարելավելու մասին» («ՍՀ», 1967, 12 մարտի, №60), «Աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների աշխատանքի հետագա բարելավման միջոցառումների մասին» («ՍՀ», 1971, 14 մարտի, № 60) որոշումները։ ՍՄԿԿ ձեռնարկումները ապահովում են տեղական սովետների նախաձեռնության ծավալումը, ուժեղացնում նրանց ազդեցաթյունը տնտեսության կազմակերպման, դեմոկրատիայի կատարելագործման, մասսաների հասարակական ինքնագործունեության զարգացման ասպարեզում։ ՍՍՀՄ–ում տեղի ունեցած վերջին ընտրությունները կրկին ցույց տվեցին աշխատավոր զանգվածների ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։ 1970-ի ՍՍՀՄ Գերագույն սովետի ընտրաթյուններին և 1971-ի միութենական և ինքնավար հանրապետաթյունների Գերագույն սովետների ընտրություններին մասնակցել է շուրջ 154 մլն. ընտրող։ Ընտրված է ՍՍՀՄ Գերագույն սովետի 1517 դեպուտատ, միութենական հանրապետությունների 5879 դեպուտատ և ինքնավար հանրապետությունների 2994 դեպուտատ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի ընտրություններին մասնակցել է 1272626 (99,99%) ընտրող։ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետում ընտրվել են 310 դեպուտատ։ Սովետական պետության զարգացման ներկա էտապում էլ ավելի է բարձրանում Ա. դ. ս–ի դերն ու նշանակությունը։ Զուգակցելով պետական և հասարակական կազմակերպությունների գծերը՝ սովետները հանդես են գալիս որպես կոմունիստական հասարակարգի կառուցման լծակներ, ապագա կոմունիստական հասարակական ինքնավարության սաղմեր։