Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏՈՒԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏՈՒԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, տեսական և գործնական ուսուցման արտադրական փորձի կուտակման շնորհիվ ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների միագումար։ Անհրաժեշտ է տվյալ մասնագիտության գծով այս կամ այն աշխատանքի որակյալ կատարումն ապահովելու համար։ Ա. ո–ման կոնկրետ պահանջները որոշվում են տեխնիկայի և արտադրության տեխնոլոգիայի զարգացման մակարդակով։ Որքան կատարելագործված լինեն արտադրության տեխնիկաև ու տեխնոլոգիան, այնքան խոր պետք է լինեն աշխատավորների տեսական ու գործնական գիտելիքները։ Արտադրության առաջատար ճյուղերում աշխատողների որակավորումը պետք է բարձր լինի տեխնիկայի զարգացման առկա մակարդակից, որպեսզի ապահովվի տեխնիկական առաջադիմությունը։ 1971-ին ՍՍՀՄ–ում որակավորվել է 19 մլն., ՀՍՍՀ–ում՝ մոտ 140 հզ. բանվոր և ծառայող։