ՀՍՀ/ԱՇԽՈՒՅԺ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՇԽՈՒՅԺ (Գրիգորյան Խաչատուր Սուքիասի, 1884–1961), հայ աշուղ։ Ծնվել է Ղազնաֆար գյուղում (այժմ՝ Արագած, Ապարանի շրջան)։ Երգել է ջութակի նվագակցությամբ։ Երկու հազարից ավելի երգերի, բազմաթիվ հեքիաթսիրավեպերի ու պոեմների հեղինակ Է։ Վաղ շրջանի ստեղծագործություններում խարազանել է անարդարությունն ու կեղծիքը, սովետական տարիներին երգել իր վերածնված հայրենիքն ու նոր կյանք կառուցող մարդուն («Մեր նոր աշխարհ», «Ջան հայրենիք», «Նոր Երևան», «Դաշտերի հերոսուհին» ևն)։ Ա–ի երգերն ամփոփված են «Աշուղական» (1947), «Քնար» (1955) և «Աղբյուր» (1958) ժողովածուներում։
