ՀՍՀ/ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ժողովրդա–պրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ, որը հատուկ է աշուղներին։ Ունի իր պահանջները, որոնցից գլխավորներն են՝ բանաստեղծությունները հորինել աշուղական տաղաչափությամբ, յուրացնել տվյալ շրջապատին ու ժամանակին հատուկ աշուղական կանոնական եղանակները և հարստացնել դրանք, մասնակցել աշուղական հրապարակային մրցություններին, երգով և նվագակցությամբ ելույթներ ունենալ մենակ կամ ընկերներով։ Տես նաև Աշուղական պոեզիա, Աշուղական երաժշտություն։
