Jump to content

ՀՍՀ/ԱՇՈՒՂԱԿԱՆ ՉԱՓԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇՈՒՂԱԿԱՆ ՉԱՓԵՐ, երգելու համար հորինված վանկական ոտանավորների տեսակներ։ Հայ Ա. չ. տարբերվում են բանաստեղծական և գուսանական չափերից։ Տողի ամբողջությունը, իբրև մի մեծ ռիթմական միություն, պահվում է տողավերջի հաստատուն դադարով և հանգերով, որոնք լինում են զորեղ, հաճախ կազմված հանգաբառից հետո կրկնվող նույն բառերով։ Սեծ տողերը հատածով սովորաբար բաժանվում են երկու կիսատողերի, բայց հատածն էլ երբեմն ճշտությամբ չի պահվում. օրինակ՝ 15 վանկանի տողերը միևնույն բանաստեղծության մեջ բաժանվում են մերթ 7/8, մերթ 8/7 կիսատողերի, երբեմն էլ հատածի հետ բառական ոտքը չի վերջանում։ Ա. չ–ից ամենակարճը 5 վանկանի բայթավուրն է, որի փոփոխված ձևը քյուշեթն է։ Տարածված չափերից են 10 վանկանի գյաֆը («Փոքր ինչ դադարիր//Նավ ալեկոծման», Գյուրջի Նավե), 11 վանկանի ղոշման («Եթե մեղավո՛րը //մընա անպատի՛ժ, աշխա՛հը կեցություն //չի՛ լինի երբեք»), 11 վանկանի դաստանը («Ինչ կենդանի՜//փոքրին կուլ տա՞լ/ է ուզո՛ւմ, ձըկի փուշ կը՛ //լինի, կը՛խը–րի բո՛ւկը», Զիվանի) ևն։ Ա. չ–ից հայտնի են նաև բայաթին, դյաբեյթը, շարքին, եդաքլաման, մուխամազը, ղազելը, դիվանին, դաստանը, ռուբային, վարսաղը։

Գրկ. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933, էջ 299–320։ Լևոնյան Գ., Աշուղական արվեստը, Երկ., Ե., 1963։