Jump to content

ՀՍՀ/ԱՇՐԱՖԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇՐԱՖԻ Մուխթար Աշրաֆովիչ (ծն. 1912), ուզբեկ սովետ, կոմպոզիտոր և դիրիժոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1951)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է մայիսի 29 (հունիսի 11)–ին, Բուխարայում։ 1934–36-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, 1948-ին էքստեռն ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1944-ից դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում (1953-ից՝ պրոֆեսոր)։ Ս. Ն. Վասիլենկոյի հետ ստեղծել է ուզբեկական առաջին ազգային օպերաները՝ «Բորան» (1938), «Մեծ ջրանցք» (1940)։ Գրել է «Հերոսական սիմֆոնիա» (1942, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), «Ուզբեկստան» (1947) և «Երգ երջանկության» (1951, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952) կանտատները, «Դիլորոմ» օպերան (1957)։