ՀՍՀ/ԱՊԱԿԵՊԼԱՍՏԻԿՆԵՐ
ԱՊԱԿԵՊԼԱՍՏԻԿՆԵՐ, պոլիմերային նյութեր՝ ամրանավորված ապակեմանրաթելային լցանյութերով։ Ապակեմանրաթելերը, նայած ապակու բաղադրությանը և ստացման տեխնոլոգիային, պայմանավորում են Ա–ի բարձր մեխանիկական և էլեկտրամեկուսիչ հատկությունները։ Ապակու մանրաթելի համար կիրառվում են ոչ հիմնային, բորասիլիկատային, հիմնային և հատուկ ապակիներ։ Ա–ում օգտագործվում են 7–15 մկ տրամագծով մանրաթելեր՝ հյուսվածքի, կեմի, գործվածքի և այլ ձևերով։ Որպես պոլիմերային նյութեր ծառայում են ջերմառեակտիվ պոլիեթերային, սիլիցիումօրգանական, էպօքսիդային, ֆենոլֆորմալդեհիդային խեժերը և ջերմապլաստիկ պոլիմերները։ Ա. ունեն բարձր մեխանիկական ամրություն։ Որոշ Ա–ի տեսակարար ամրությունը գերազանցում է պողպատի, դյուրալյումինի տեսակարար ամրությունները։ Ա. ջերմակայունությամբ գերադասելի են բոլոր պլաստիկ նյութերից։ Ա. լայն կիրառություն ունեն շինարարության, շինարարության, տրանսպորտի, էլեկտրատեխնիկական արդյունաբերությսւն մեջ և այլուր։
