Jump to content

ՀՍՀ/ԱՊԱՆԱՑԻՍՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՊԱՆԱՑԻՍՏԱԿԱՆԱՑՈՒՄ, Գերմանիայի պետական, հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքի մաքրագործումը ֆաշիստական տիրապետության հետևանքներից՝ երկրի դեմոկրատական վերափոխումը հեշտացնելու նպատակով։ Պոտսդամի կոնֆերանսի (1945) և Գերմանիայի վերահսկողության խորհրդի որոշումներով նախատեսվում էր ոչնչացնել նացիոնալ–սոցիալիստական (ֆաշիստական) կուսակցությունը, արձակել նացիստական հիմնարկությունները, այն հաշվով, որ դրանք ոչ մի կերպ և ոչ մի դեպքում չվերականգնվեն, արգելել նացիստական գործունեությունն ու պրոպագանդան, դատական պատասխանատվության ենթարկել ռազմակա հանցագործներին և ակտիվ նացիստներին, կարևոր պաշտոններից հեռացնել նացիստներին, վերացնել ֆաշիստական օրենսդրությունը ևն։ Սակայն Ա․ հետևողականորեն իրականացվեց միայն օկուպացման սովետական գոտում (ավարտվեց 1948-ի գարնանը), իսկ օկուպացման ամերիկյան, անգլիական և ֆրանսիական գոտիներում զուտ ձևական բնույթ կրեց։ 1958-ին ԳՖՀ–ում պաշտոնապես չեղյալ հայտարարվեց նացիոնալ–սոցիալիստական կասակցության արգելման վերաբերյալ դաշնակցային օրենքը։ Շատ նացիստներ մտան նացիոնալ–դեմոկրատական և նեոնացիստական կազմակերպությունների մեջ։